Չինաստանը սկսում է Անտարկտիկայում աստղադիտարանի ստեղծման աշխատանքները: Այդ խնդրի իրականացման համար նախօրեին 4 աստղագետ Շանհայի նավահանգստից «Սյուելուն» հետազոտական նավով մեկնել են արշավի, որը կտեւի 5.5 ամիս, հայտնում է Xinhua-ն:

Չինաստանն իր առաջին կայանն Անտարկտիկայում բացել էր 2009-ին՝ Dome-A կետից 7.3 կմ հեռավորության վրա: Հենց այդ կայանում էլ ընթանում են աստղադիտարանի ստեղծման աշխատանքները:

«Արշավի ընթացքում աստղագետներին միայն 20 օր են տալիս կայանում աշխատելու համար»,- ասել է աստղագիտական խմբի անդամ Լու Հայփինը: