Եթե ԱՄՆ-ը չկարողանա կատարել միջուկային ծարգրի շուրջ ստանձնած իր պարտավորությունները, Իրանը այն թանգարանի արխիվ կուղարկի: Այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսի փոխհրամանատար, բրիգադային հրամանատար Հոսեյն Սալամին, փոխանցում է Irna-ն:

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը չկատարի իր պարտավորությունները, չաշխատող ցենտրիֆուգերը նորից կգործարկվեն, եւ Թեհրանն այս անգամ արդեն չի սահմանափակվի նախապատժամիջոցային շրջանի մակարդակով: «Իրանի կառավարությունը ոչ միայն հավատարիմ է ԱՄՆ-ի եւ «վեցնյակի» առաջ ստանձնած պարտավորություններին, այլ նաեւ պաշտպանում է իր ժողովրդի շահերը»,- ասել է Սալամին: