Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ երիտասարդների, որոնք կասկածվում են Աֆղանստանում գործող ծայրահեղականների, մասնավորապես «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ:
Կասկածյաներից մեկը 23-ամյա ուսանող մաթեմատիկոս է, ով համակարգչային ծրագրեր է ստեղծել թռչող սարքերի համակարգերի աշխատանքը խափանելու համար: Ըստ ոստիկանության՝ այդ ուսանողը նաեւ հրատեխնիկ է:
Թուրքական ոստիկանությունը հաճախ է կասկածյալների ձերբակալում «Ալ-Քաիդայի» հետ կապերի համար: Սակայն հետաքննությունների մանրամասները հազվադեպ են հրապարակվում:




























