Չինական Lenovo ընկերությունը կարող է դադարեցնել սեփական ապրանքանիշի սթարթֆոնների արտադրությունը, գրում է Gizmochina–ն։

Պորտալի աղբյուրը հայտնել է, որ Lenovo–ում շուտով փոփոխություններ են լինելու։ Ընկերության հաջորդ մոդելները արտադրվելու են Moto ապրանքանիշով։ Նախկին անվանումով վերջին սարքը լինելու է P2–ը, որը թողարկվելու է նոյեմբերի 2-ին Չինաստանում։ Միաժամանակ կայանալու է նաեւ նոր Moto M–ի անոնսը, հայտնում է Lenta–ն։

Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել լուրերը Lenovo ապրանքանիշով սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին։ Ակնկալվում է, որ հայտարարությունը կարվի P2-շնորհանդեսի ժամանակ։