Այսօր` հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելել է Կրասնոդարի երկրամաս, ջրհեղեղից տուժած շրջաններ, որը 16 մարդու կյանք էր խլել: Նա տեղեկացրել է, որ արդեն այսօր Մոսկվայից կստացվեն առաջին գումարները` տուժածներին փոխհատուցում վճարելու համար:
Նրա խոսքով, Կուբանում ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան յուրաքանչյուրը 160 հազարական ռուբլու չափով, եւս 150 հազար ռումբլի կտրվի տների վերանորոգման համար:
«Ամեն տան համար պետական բյուջեից կհատվացվի 100 հազար ռուբլի, եւս 50 հազար ռուբլի կհատվակցնի Կրասնոդարի երկրամասը»,- ասել է Պուտինը:
Բացի այդ, զոհերի հարազատները կստանան 1 միլիոն ռուբլի: Ինչ վերաբերում է 7 անհայտ կորածներին, վարչապետը խնդրել է չշտապել ձեւակերպել փոխհատուցումները, հույսով, որ կհաջողվի կենդանի գտնել նրանց: «Վնասված տների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցից 304-ը վերականգնման ենթակա չեն: Դրանք կկառուցվեն պետական բյուջեի հաշվին»,- ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ նոր տները կառուցվելու են երկու ամսվա ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում հորդառատ անձրեւներ էին սկսվել, ինչի արդյունքում բարձրացել էր լեռնային Պշենախ եւ Տուապսե գետերի մակարդակը:
Աղետի գոտուց փրկարարները տարհանել էին շուրջ 300 հոգու: Ավելի քան 4 հազար տուժածներ զրկված են էլեկտրաէներգիայից: Ընդհանուր առմամբ, ջրի տակ է անցել 22 բնակավայր: Զոհերի թվում Հայաստանի երկու քաղաքացիներ կան: Նրանք են` 33-ամյա ծնված Արթուր Աբովյանը, ով ապրում էր Գիզելդերե գյուղում, ինչպես նաեւ 63-ամյա Ալբերտ Մնացականյանը:
Նախնական տվյալներով ջրհեղեղը Տուապսեի շրջանին հարյուր միլիոնավոր ռուբլու վնաս է հասցրել:





























