Այսօր` հոկտեմբերի 22-ին Ուկրաինայի Կիրովոգրադի մարզը ցնցել է երկու իրադարձություն. պայթյուններն ու երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցելությունը:

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, հոկտեմբերի 22-ին 3 ինքնաշեն պայթուցիկ սարքեր են գործի դրվել Կիրովոգրադի մարզի դատախազության (գիշերը), մարզային դատարանի եւ ոստիկանության քաղաքային բաժանմունքի (առավոտյան) շենքերի մոտ:

Պայթյուններից զոհեր եւ ավերածություններ չեն եղել:

Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այցելել է Կիրովոգրադի մարզ` ծանոթանալու համար մարզի խնդիրներին: Պայթյունների մասին տեղեկանալուց հետո, Յանուկովիչն ասել է. «Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան էր ուզում ինձ ասել, ես պատրաստ եմ նրան լսել: Բայց եթե այսկերպ էին ուզում բան ասել, դրա համար պետք է պատասխան տան»:

Ներկայումս քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: