Ծրագրային ապահովմամբ զբաղվող աշխարհում խոշորագույն տրանսազգային ընկերություններից մեկը` Microsoft-ը, հայտարարել է, որ շուտով կգործարկի Games for Windows Marketplace ինտերնետ-խանութը:
Գործարկման օրը` նոյեմբերի 15-ին հասանելի կլինի մոտ 100 խաղ, որոնց շարքում են Fable: The Lost Chapters, Gears of War, Halo, Grand Theft Auto III, Lost Planet 2, Deus Ex: Game of the Year Edition Max Payne եւ այլն:
Խաղը գնելու եւ բեռնելու համար անհրաժեշտ է օգտագործել Windows Live ID իդենտիֆիկատորը:
Նախաձեռնության հեղինակները խոստանում են ոչ միայն խաղային ծրագրերի լայն տեսականի, այլ նաեւ հարմարավետ նավիգացիա, որը հնարավորություն կտա խաղեր փնտրել ըստ ժանրերի կամ ըստ անվանումների, հաղորդում է Onliner.by-ն:





























