Անցնող շաբաթվա ընթացքում Սիրիայից Հայաստան է եկել 28 հոգի, իսկ այսօր հինգ հոգի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ով գալիս է մենք անում են ամեն ինչ: Այն մարդը, որը ուզում է դուրս գալ առանց մեր հյուպատոսության չի կարող դուրս գալ:Մենք հյուպատոսի և Արտաքին գործերի նախարարությնա հետ մշտական կապի մեջ ենք: Չկա որևէ մեկը, որ կարող է ուզենալ գալ Հայաստան և չգա»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերվում է մշտապես հնչնող քննադատություններին, թե շատ սիրիահայեր չնայած մեծ ցանկությանը չեն կարողանում գալ նախարարը ընդգծեց, որ մեկ երկուսի մոտ կարող է դժգոհություններ լինեն, սակայն հիմական խնդիրները լուծվում են:
«Երկու խնդիր կա, բնակարան և աշխատանք: Աշխատանքը փորձում ենք ուծել և անհատապես և նախարարություների և գործարարների միջոցով լուծել: Ես կածում եմ, որ մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, սիրիահանյ էլ այստեղ չի կարող ունենալ բոլոր հարցերը հարյուր տոկոսով լուծված: Իհարկե մեր երկրում դժվարություններ կան և այդ դժվարությունները պետք է հաղթահարվեն: Ես պետք է շնորհակալ լինեմ այն ընտանիքներին՝ 160 ընտանիք իրենց տան բնակարանի բանալիները բերել հանձնել են մեզ և մենք իրենց տներում պահում ենք սիրիահայերին»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ՀՀ տեղափոխված սիրիահայերը հոգեպես ծանր վիճակում են եւ անգամ Հյուսիսային պողոտայում ապրող սիրիհայը դժգոհ է։ «Այն մարդը, որ մեծ հարստություն է թողել սիրիայում և եկել ՀՀ չի կարող ընկճված չլինել։ Երբ մարդը մնում է աշխատանք գտնել, աշխատանքները այդպես շարված չեն: Մեկը պահակ է, մեկը ոսկեգործ է, պետք է մարդկանց օգնել, մեկ օրում այդ հարցերը չեն լուծվում: Ես էլ դիմում եմ Ձեզ՝ լրատվական համայնքին: Մեկի ձեռքը բռնեք գնացեք մի գործարարի մոտ աշխատանքի տեղավորեք: Դուք դրանով մեզ կօգնեք: Մեր հիսուն հոգանոց աշխատանքկազմը մարդկանց ձեռքը բռնած գնում է այնտեղ, որտեղ հնարավոր է այդ հարցերը լուծել»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:











