Արարատի մարզի բնակիչ Հայկ Թադեւոսյանը կասկածվում է Արագածոտնի մարզից մի քանի գողություն կատարելու մեջ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արագածոտնի մարզում սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին գողության յոթ դեպք է գրանցվել. անհայտ անձը կամ անձինք խորհրդային արտադրության մեքենաներից մարտկոցներ եւ նվագարկիչներ էին գողացել:

Օրեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել, որ հիշյալ գողությունները կատարել է Արարատի մարզի բնակիչ Հայկ Թադեւոսյանը: Նախկինում դատապարտված Հայկը խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել, որ գողոնը վաճառել է:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: