Ոստիկանությունը որոնում է օգոստոսի 13-ին Երեւանի խորտկարաններից մեկում ծանոթի բջջային հեռախոսը գողացած անձին:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ ոստիկանության Շենգավիթի բաժին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ օգոստոսի 13-ին իր ծանոթ Դավիթ Հովհաննիսյանը Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող խորտկարաններից մեկում, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել է իր բջջային հեռախոսն ու հեռացել:

Տեսանյութում պատկերված անձի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 44-02-02 եւ (010) 48-02-02:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: