Vimeo վիդեոհարթակը պլանավորում է սթրիմինգ ծառայություն գործարկել, որի կոնտենտը կտրամադրվի բաժանորդագրությամբ, ինչպես Netflix եւ Hulu հարթակներում: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով IAC ընկերության ղեկավար Ջոուի Լեւինին, որը Vimeo-ի բաժնետերերից է:
Նա ենթադրում է, որ Vimeo-ն կարող է ծառայություն գործարկել՝ առանց պլատֆորմի ծրագրավորման եւ կոնտենտը զրոյից սկսելու համար միլիարդներ ծախսելու:
Ընկերությունը պլանավորում է գրավել «անդերգրաունդ» կինոյով հետաքրքրվող լսարանին: «Ի տարբերություն այլ հարթակների, որոնք կենտրոնացած են հայտնիների եւ հեղինակությունների վրա, Vimeo-ն տուն է համաշխարհային տաղանդների համար, որոնք տեսախցիկների մյուս կողմում են, այսինքն՝ սկսնակ կինեմատոգրաֆների եւ ռեժիսորների»,- ասել է Լեւինը:
Նա դեռեւս չի հայտնել հնարավոր բաժանորդագրության գինը:




























