Գերմանացի պաթոլոգանատոմ Գյունտեր ֆոն Հագենսը, ով հայտնի էր դարձել մարդկային դիակների ցուցահանդեսից հետո, մտադիր է իր ցուցանմուշները վաճառել ինտերնետի միջոցով։
Ինչպես հայտնում է Pravda.ru-ն, օնլայն-խանութը կբացվի նոյեմբերին։
Reuters գործակալության տվյալներով, Հագենսը պատրաստ է դիակները վաճառել 70 հազար, իսկ գլուխները՝ 22 հազար եվրոյով։
Մարմինները կարող են ձեռք բերել միայն գիտնականները եւ բժիշկները:
Ինչպես եւ սպասելի էր, «հոգեւորականության» գերմանացի ներկայացուցիչները կրկին վայնասուն են բարձրացրել։ Նրանք պահանջում են օրենքով արգելել աճուրդի բացումը։



























