ՀՀԿ կանանց խորհրդի համաժողովին այսօր` նոյեմբերի 5-ին, մասնակցում է նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Անտոնյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գայանե Անտոնյանը կարճ ելույթ է ունեցել, ներկայացրել է իր որդու եւ ծառայակից ընկերների հերոսությունը, ապա հավելել. «Փառք ու պատիվ բոլորին»:
Ադամ Սահակյանի մորը ներկաները դիմավորել եւ ճանապարհել են հոտընկայս ծափահարություններով։
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:











