Թուրքիայում ցնցված են 2 օրում Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության 2 բարձրաստիճան աշխատակցի կասկածելի մահվան կապակցությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝    Թուրքիայի ազգային հետախուզության (MIT)-ի Ստամբուլի նահանգային վարչության նախկին աշխատակից Սեմրա Մալիշն իրեն նետել է 7-րդ հարկում գտնվող  բնակարանի պատշգամբից։

Հաջորդ կասկածելի մահը տեղի ունեցել Քոջայելի նահանգում, որտեղ իր բնակարանի մեջ մահացած են գտել MIT-ի Քոջայելի նահանգի բաժանմունքներից մեկի պետ Ահմեդ Սուրեյային։

Մահվան 2 դեպքերի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։