90-ականների վերջին նախագահ Բիլլ Քլինթոնի օգնականը կորցրել է գաղտնի կոդերը, որոնք անհրաժեշտ էին ԱՄՆ նախագահի հրամանով ատոմային հրթիռների մեկնարկի համար: Այդ մասին հայտնի է դարձել միայն ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ Հյու Շելթոնի «Առանց տատանման» գրքից:

Շելթոնի խոսքով, ամիսը մեկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անձնական ստուգում է  իրականացնում: Ընդ որում, առնվազն երկու անգամ Քլինթոնի օգնականը չի ներկայացրել այդ գաղտնագրերը՝ հավաստիացնելով, թե դրանք նախագահի մոտ են, իսկ նա խորհրդակցության է, գրում է Lenta.ru-ն:

Մեկ անգամ օգնականը ստիպված է եղել խոստովանել, որ գաղտնագրերը ոչ իր մոտ են, ոչ Քլինթոնի: Նոր գաղտնագրերը ներկաայցվել են մի քանի րոպե անց: