Հանուն ժողովրդավարության, խաղաղության եւ մարդու իրավունքների եվրոպական իրավապաբանների ընկերակցությունը խնդրել է Եվրամիությանը Քրդական բանվորական կուսակցությանը հանել ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: Այդ մասին հաղորդում է Kurdistan կայքը:

Ընկերակցությունը պնդում է, որ ՔԲԿ-ին ահաբեկչական կառույցների ցանկում ընդգրկելով՝ ԵՄ-ն արհամարհում է քրդերի դիմադրության իրավունքը, չնայած քրդերի քաղաքական եւ մշակութային հարստահարմանը:

Բացի այդ, ՔԲԿ-ին ցանկից հանելը կարեւոր խթան կլինի Թուրքիայում քրդական հարցի լուծման համար:  Թուրքիայի պահանջով քուրդ քաղաքական փախստականների արտաքսումը պետք է դադարեցվի:

ՔԲԿ-ն ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկվել էր 2002թ. թուրքական կառավարության պահանջով: