Վանաձորի տեխնոպարկը բարձր տեխնոլոգիաների ստարտափների համար ակսելերացիայի ծրագիր է բացել: NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի տեխնոպարկի կոմերցիոն զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը նշեց, որ ակսելերատորում ընդունվում են ոչ միայն ՏՏ ընկերությունները, այլ նաեւ մաքուր տեխնոլոգիաներն ու ինժեներները:

Տեխնոպարկը ընկերություններին աշխատանքի տեղ է տրամադրում, իսկ եթե նախագծերը վիրտուալ չեն, այլ իրական, օգնում է նախատիպեր պատրաստել:

«Մեզ դիմել է արդեն 20 թիմ, ոչ միայն Վանաձորից, այլ նաեւ այլ քաղաքներից, այդ թվում՝ Երեւանից»,- ասաց Հախինյանը:

Կենտրոնը կոնսուլտացիաներ է անցկացնում շուկաներ գտնելու եւ տեխպատրաստման համար: «Այդ նպատակով մենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդի հետ փնտրում եւ գտնում ենք մասնագետների»,- հավելեց նա:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀԲ էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություններ մրցակցության  համար ծրագրի շրջանակում: Կենտրոնը ղեկավարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» ֆոնդը: