Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Իրանին առաջարկել է նոյեմբերին Վիեննայում բանակցություններ վարել ատոմային խնդրի շուրջ:

Բանակցությունների սեղանի շուրջ նստելու կրկնակի առաջարկն արվել է այն կապակցությամբ, որ իրանական իշխանություններն այդպես էլ պաշտոնապես չեն պատասխանել Էշթոնի՝ հոկտեմբերի 14-ի առաջարկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Էշթոնը հրավիրել է Իրանի գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիին նոյեմբերի 15-17-ին Վիեննայում բանակցել «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ անդամների եւ Գերմանիայի) հետ՝ իրանական ատոմային ծրագրի շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Էշթոնը հոկտեմբերի 16-ին առաջարկել էր Իրանին բանակցություններ վարել նոյեմբերի 2-րդ կեսին: