Ֆիլիպիններում վերջերս բանտից ազատված տղամարդը դանակով հարձակվել է ՄԻնդանաո կղզու Զամբոանգա քաղաքի դպրոցներից մեկի վրա: Մոլագարին զոհ են գանցել ուսուցչուհին, 12-ամյա աշակերտուհին եւ նրա պապը: Եւս վեց մարդ վնասվածքներ են ստացել:

Ներժուժելով Զամբոանգայի տարրական դպրոցներից մեկի դասարան՝ նա դանակահարել է ուսուցչուհուն, ապա երեխաներին մղել դեպի զուգարան եւ կրկին հարձակվել, հաղորդում է ТСН.ua-ն:

Հանցագործին կանգնեցրել են աշակերտների ծնողները, որոնք նույն դանակով սպանել են նրան:

Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: