Վրաստանում տարեց կնոջ դաժան սպանության մասնակիցներից մեկը խոստովանել է, որ կերել է նրա մարմնի մասերը: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի դատախազության ներկայացուցիչ Զվիադ Փհակաձեն:

Ավելի վաղ ՆԳՆ-ն ձերբակալել էր 5  մարդու, այդ թվում՝ 2 երիտասարդ աղջիկների, որոնց մեկը՝ անչափահաս: Նրանց մեղադրում են Թբիլիսիում 76 ա-ամյա կնոջ սպանության մեջ:

Ձերբակալվածներից երեքը անմիջական մասնակցություն են ունեցել սպանությանը, մյուս երկուսը մեղադրվում են հանցագործությունը թաքցնելու եմջ:

Սպանվածը մեղադրյալներից մեկի մայրն է:

Դատախազության  ներկայացուցչի խոսքով՝ մարդասպաններից մեկը խոստովանել է, որ կերել է սպանվածի մարմնի մասերը:

Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ տարեց կնոջ սպանությունը ծիսական է եղել: Երեք երիտասարդները դաժանաբար սպանել էին ձերբակալված աղջիկներից մեկի մորը նրա բնակարանում, մասնատել մարմինն ու այրել աղբանոցում, փոխանցում է Interfax-ը:

Հարեւանները լրագրողներին հայտնել են, որ կնոջ աղջիկը, որը աղանդավոր էր, մշտապես վիճում էր մոր հետ: Թե որ աղանդին են կոնկրետ պատկանում ձերբակալվածները, հայտնի չէ: