Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը երկրի իշխանություներին մեղադրել է ինտերնետ հաղորդակցության վրա վերահսկողություն սահմանելու մեջ, հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Պատա Ջիբլաձեն։
Ինտերնետի վերահսկողությունն իրականացվում է արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիի եղբոր աջակցությամբ։
Լեյբորիստների ներկայացուցիչը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Skype-ով եւ այլ հեռահաղորդակցության ցանցերով գրել այնպիսի թեմաների շուրջ, որոնք իրենց հետաքրքրությունների շրջանակներում չեն։
Ընդդիմադիր կուսակցությունը վրացի օգտագործողների շահերի պաշտպանության համար մտադիր է խորհրդարան մտցնել «Կիբեռտարածության պաշտպանվածության մասին» օրինագիծը։





























