Տիեզերական զբոսաշրջությունն ավելի հասանելի է դառնում։ Նյու Մեքսիկո նահանգի անապատում բացվել է առաջին՝  Spaceport America առեւտրային տիեզերակայանը։

Տոմսի արժեքը 200 հազար դոլար է։ Ավելի քան 330 մարդ արդեն իսկ ցանկություն է հայտնել լինել անկշռելի տարածության մեջ։

Նշվում է, որ առաջին չվերթը տեղի կունենա մեկուկես տարվա ընթացքում։

Տեղեկացնենք, որ տիեզերքի առաջին զբոսաշրջիկը դարձել էր Դենիս Տիտոն, ով այդ հաճույքի համար վճարել էր 22 մլն դոլար։