Չինացի գիտնականները շարունակում են աշխարհի ամենափոքր ատոմային էլեկտրակայանի ստեղծման աշխատանքները, որի ռեակտորը կտեղավորվի սովորական աղբի կոնտեյների մեջ:
oko-planet-ի փոխանցմամբ դրանով զբաղվում են Միջուկային էներգետիկայի անվտանգության տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետները:
Այդ կայանի արագ նեյտրոնների վրա գործող ռեակտորը կարող է տեղավորվել ստանդարտ ծովային կոնտեյների ծավալի մեջ, այն կարող է 10 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրել, ինչը բավարար է մոտ 50 հազար միջին վիճակագրական չինական տների կարիքները հոգալու համար: Եվ համաձայն Չինաստանի կառավարության պլանների՝ նման ռեակտորները կարող են շահագործման հանձնվել 5 տարուց ոչ ուշ:
Ռեակտորի կոնստրուկցիան թույլ կտա անխափան աշխատել մի քանի տարի կանմ տասնամյակ, մինչեւ վառելիքի փոխման կարիք ունենա:




























