Հարավային Կորեան կվերանայի ճանապարհային անվտանգության կանոնները, որպեսզի 2017 թվականին հայելիները փոխարինի տեսախցիկներով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հողերի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարարության հաղորդագրությունը:

Ենթադրվում է, որ մեքենայի կորպուսում արտաքին հայելիների բացակայությունը թույլ կտա 10%-ով կրճատել վառելիքի օգտագործումը, քանի որ կնվազի քամուն դիմադրությունը:

Նախարարությունում նաեւ հույս ունեն, որ հայելիները տեսախցիկներով եւ մոնիթորներով փոխարինելու դեպքում կնվազի վթարների թիվը, նաեւ «կբարելավվի մեքենաների դիզայնն ու հնարավորությունները»: