Իտալական Pininfarina-ի դիզայներները գրիչների նոր տարբերակներ են ներկայացրել, որոնք առանց թանաքի են գրում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը:

Մոդելը կոչվում է Aero: Դրա եզրը մետաղական է, որը թղթի մակերեսին դիպչելով՝ օքսիդանում եւ հետք է թողնում: Արտադրողների խոսքով՝ գրիչը չի կարող մաշվել եւ հնարավոր է ժառանգաբար փոխանցել սերունդներին:

Արտաքինից գրիչը հավերժության նշան է հիշեցնում՝ հորիզոնական ութի տեսքով: Գրիչն արդեն վաճառքի է հանվել եւ 120 եվրո արժե: