Վերջին 4 ամսում 1st Source Bank Սաուզ Բենդը ենթարկվել է կողոպուտի: Ականատեսների վկայությամբ՝ հանցագործությունները կատարել է միեւնույն մարդը՝ 42-ամյա մի բրիտանացի:
Կողոպուտները տեղի են ունեցել օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 10-ին, հոկտեմբերի 5-ին եւ հոկտեմբերի 19-ին: Ընդհանուր առմամբ, ավազակը բանտից 14 հազար ֆունտ էր հանել:
Ամեն կողոպուտի ժամանակ նա բանկ է մտել արեւելյան կողմից, թափահարել ատրճանակի պես ինչ-որ իր: Ընդ որում, նրա դեմքը փակ է եղել թաշկինակով: Բանկի գանձապահները, սակայն, վստահ են, որ խոսքը միեւնույն մարդու մասին է, հաղորդում է MIGnews.com-ը:





























