Թերթը հայտնում է, որ Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում նոր ձերբակալություն է տեղի ունեցել: «ՀԻշեցնենք, որ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորյալ՝ Ռոժ մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանը եւ նրա խումբը (որոշ տվյալներով՝ նախեւ Խաչատուրովի որդին) մեղադրվում են ֆինանսական մախինացիաների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ:
Օրեր առաջ ձերբակալվել էր Վ.Մարտիրոսյանը, իսկ երեկ նաեւ՝ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը: Վերջինս, ըստ ԶԼՄ-ների, զինծառայողներից շորթել է մոտ 1 միլիոն դրամ՝ հրամանատարի համար համակարգիչ գնելու նպատակով: Քննչական ծառայությունն առայժմ տեղեկատվություն չի տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է զինծառայողներից շորթել Կարապետյանը: Սակայն թերթի աղբյուրների հավաստմամբ՝ պայմանագրային զինծառայողներից շորթվել է 90 մլն դրամ:
Ավելին, ըստ նույն աղբյուրի՝ Յու. Խաչատուրովն ասել է, որ եթե Ռոժը չվերադարձնի այդ գումարը, ուրեմն ինքը հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից»,- գրում է թերթը:




























