Google-ը եւ YouTube-ը ուղիղ հեռարձակում կվարեն ԱՄՆ նախագահական ընտրություններից, հայտնում է Google-ի բլոգը: Քվեարկությունն ընթանալու է նոյեմբերի 8-ին: Ընտրատեղամասերի փակվելուց հետո օգտատերերը կարող են ավելի քան 30 լեզվով Google-ի որոնման մեջ տեսնել ընտրությունների արդյունքները: Կներկայացվեն նաեւ սենատորների, կոնգրեսականների, նահանգապետերի ընտրությունների արդյունքները:

YouTube-ն իր հերթին կհեռարձակի ընտրությունների արդյունքների մասին նորություններ: