Առաջիկա 5-7 տարիներին Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստվում է նոր որակավորմամբ ծրագրավորողներ պատրաստել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հայաստանի ՏՏ ճյուղը տարեկան 2 հազար նոր ծրագրավորողների կարիք ունի: Սակայն անբավարար է սովորական ալգորիթմներ կազմողներ պատրաստելը, մասնագետ են պետք, որոնք նախագիծ կկազմեին եւ դրա համար մաթեմատիկական խնդիրներ կառաջադրեին: Դրա համար հարկավոր են մաթեմատիկայի եւ ֆիզիկայի խորը գիտելիքներ, հավելեց նախարարը:
«Այժմ ճյուղի ըկերությունների եւ Կրթության նախարարության հետ քննարկում ենք ուսումնական նոր ծրագրեր: Ճիշտ է, լիակատար ծրագրով առաջին մասնագետներին պատրաստելու համար 5-7 տարի կպահանջվի»,- նշեց նա: