Ղազախստանի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այրվել են 4 տանկեր, պայթել են նռնակներ։ Զոհեր եւ տուժածներ չկան, մարդիկ տարհանվել են, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ընթանում է նախաքննություն։





























