2019 թվականից Հայաստանը կարող է տարեկան Իրան արտահանել մինչեւ 10 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը գերազանցում է Հայաստանում գեներացիայի ներկայիս հնարավորությունները: Այս մասին նոյեմբերի 7-ին խորհրդարանում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Վրաստան եւ Իրան տանող հզոր նոր էլեկտրահաղորդման գծերի շինարարությունից հետո՝ 2019-ին, Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկ միջանցքի հզորությունը կաճի մինչեւ 1350 ՄՎտ: Դա հնարավորություն կտա տարեկան մինչեւ 10 մլրդ կՎտ/ժ էներգիա ուղարկել այնտեղ, իսկ Վրաստան՝ 2.8 մլրդ: Դա թույլ կտա մարել դրանց շինարարության համար վարկերը, ընդգծել է Իսայանը:

2017-ին նախարարության ծրագրերի ընդհանուր ծավալը կկազմի 37.4 մլրդ դրամ, դրանցից 28,5 մլրդը՝ արտաքին վարկերը: Եթե դրանք ներառենք հաջորդ սակագնային տարվա մեջ՝ 2017-ի օգոստոս-2018-ի օգոստոս, ապա այն կթանկանա կՎտ/ժ-ի համար 1 դրամով: Սակայն դրա կարիքը չկա, քանի որ այդ նախագծերը կծածկեն իրենց ծախսերը, քանի որ կօգնեն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, ասել է Իսայանը: