Samsung-ը պլանավորում է վերջ դնել պայթյունավտանգ հեռախոսների պատմությանը եւ վերականգնել նախկին հեղինակությունը Viv ձայնային օգնականի միջոցով, գրում է Reuters-ը:
Նոր Samsung Galaxy S8 սմարթֆոնում ներդրված կլինի արհեստական բանականության վրա հիմված Viv ձայնային օգնականը: Նման թարմացումների շնորհիվ ընկերությունը հույս ունի վերականգնել GalaxyNote 7 պայթյունավտանգ սարքերի հետ կապված սկանդալից հետո:
Հոկտեմբերին Samsung-ը հայտարարել էր, Viv Labs ստարտափը գնելու մասին: Ընկերությունը ծրագրում է ինտեգրել վիրտուալ օգնականը Galaxy սմարտֆոնների մեջ, ինչպես նաեւ ընդլայնել ձայնային օգնության ծառայությունը:
Սպասվում է, որ Galaxy S8-ը վաճառքի կհանվի 2017 թվականի սկզբին: Ներդրողներն ու վերլուծաբանները կարծում են, որ նոր մոդելը կվերականգի Samsung-ի կորսված հեղինակություննը ու եկամուտները:
Հիշեցնենք, որ Galaxy Note 7 –ի հետ կապված տհաճ պատմություններից հետո ընկերության շահույթը30%-ով նվազել էր 2016 թվականի երրորդ եռամսյակում մինչեւ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար՝ անցած տարվա նույն շրջանի հետ համեմատած:




























