Լեհաստանը մտադիր է տարածքային պաշտպանության եւ օպերատիվ զորքերի կարիքների համար գնել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը:
«Դրանք (ԱԹՍ-ները) պատրաստված են նաեւ այն բանին, որ դրանցով զինվեն օպերատիվ զորքերը եւ առաջին հերթին տարածքային պաշտպանության ապագա զորքերը: Մենք հույս ունենք, որ դրանք շուտով սերիական արտադրություն կունենան»,- հայտարարել է Մաչերեւիչը՝ ԶՈւ-ի ռազմատեխնիկական համալսարան իր այցելության շրջանակում կազմակերպված ԱԹՍ-ների մասնակցությամբ ավիաշոուի ավարտից հետո:
Նախարարի կարծիքով՝ դրոնների զանգվածային օգտագործումը թույլ կտա նվազեցնել դրանց գինը եւ օգտագործել «պաշտպանական ցանկացած իրավիճակում», որում Լեհաստանը կարող է հայտնվել:




























