Հոկտեմբերի 24-ին Երեւանում տեղի կունենա Նկարչության համահայկական օրը: Առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչները:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդ տաղանդները պետք է նկարեն 4 թեմաներով. Իմ երազանքի քաղաքը, SOS, իմ հայրենիքի բնությունը եւ իմ երազանքի գազանանոցը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին տեղի կունենա հաղթողների մրցանաբաբաշխությունը:
Նկարչության համահայկական օրը կանցկացվի «Վիվասել ՄՏՍ» ընկերության աջակցությամբ:




























