Մի խումբ սինգապուրցի գիտնականներ մոտ են հեքիաթային «անտեսանելի գլխարկի» ստեղծմանը՝ սարք, որն առարկաները աննկատելի է դարձնում աչքի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ գյուտը առայժմ ունակ է թաքցնել միայն փոքր օբյեկտներ ու կենդանիներ, գործելով միայն մեկ հարթությունում։
Նանյանսկի տեխնոլոգիական համալսարանից մի խումբ գիտնականներ՝ Չժան Բայլեի ղեկավարությամբ, արդեն երեք տարի է աշխատում են նախագծի վրա։ Խոսքը մի փոքր սարքի մասին է, որն ունակ է հայելու էֆեկտի շնորհիվ թաքցնել օբյեկտի մի մասը, մինչ մյուս մասը շարունակում է տեսանելի մնալ։
Նախագծի հեղինակի խոսքով նման սարք ստեղծելու մտահղացումը, որը թույլ է տալիս ժամանակավորապես վերացնել առարկաները տեսադաշտից, նրա մոտ ծնվել էր դեռ մանուկ հասակում։ Մինչ այդ մտահղացման գործնական մասին անցնելը Չժան Բայլեն մի քանի տարի է հատկացրել տեսական մշակումներին։
Գյուտարարները նշում են, որ հիմա իրենց առջեւ կանգնած է մի հիմնական խնդիր՝ ընդլայնել օբյեկտների անհետացման սպեկտրը, չսահմանափակվելով միաչափ տեխնոլոգիաներով։
Գիտնականները կարծում են, որ հեռանկարում գյուտը կարող է օգտագործվել պաշտպանական նպատակներով։ Ակնկալվում է, որ այն թույլ կտա զինվորին լրիվ անտեսանելի դարձնել մարտի դաշտում նույնիսկ եթե հակառակորդը օգտագործի գիշերային տեսանելիության սարքեր, որոնք արձագանքում են ջերմային ճառագայթմանը։




























