Ադրբեջանը նախատեսում է Վրաստանի տարածքով Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանել։

«Նախագիծը ֆինանսավորվում է պետբյուջեից։ 2012 թվականին մենք Վրաստանի տարածքով Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենանք»,- հայտարարել է «Ազերէներջի»-ի ղեկավար Էտիբար Պիրվերդիեւը, հայտնում է վրացական GHN կայքէջը։

Այս նախագծի համար Ադրբեջանը նախատեսում է 5 մլն մանաթ հատկացնել։