iOS օպերացիոն համակարգի նոր՝ 10.2 տարբերակում արտակարգ իրավիճակների ծառայության արագ կանչի նոր ֆունկցիա կլինի: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով 9to5mac կայքը:
Գործառույթը հայտնաբերել են մշակողները, որոնց հասանելի է դարձել iOS 10.2 Beta 2 տարբերակը:
Օգտատերը պետք է հինգ անգամ սեղմի iPhone-ի միացման կոճակը՝ ոստիկանություն, շտապօգնություն կամ հրշեջ ծառայություն զանգահարելու համար:
Բացի այդ՝ նորացված iOS-ում Apple Music-ի հրահանգներ եւ TV հավելված կլինի: iOS 10.2-ի թողարկման ժամկետը հայտնի չէ:




























