Եվրամիությունն իր արեւելյան հարեւաններին՝ Հայաստանին, Բելոռուսին, Վրաստանին, Մոլդովային, Ադրբեջանին եւ Ուկրաինային, պետք է «ընդլայնման հեռանկար» ընձեռի։ Այս մասին ասված է Եվրամիության միջազգային հարցերի եւ քաղաքական անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ ԵՄ ընդլայնման հարցերով պատասխանատու Շտեֆան Ֆյուլեին ուղղված Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկու եւ Կառլ Բիլդի համատեղ նամակում։

Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարներն իրենց նամակում գրել են, որ ԵՄ մոտակա 10 տարիների ընթացքում չի կարող հրավիրել հետխորհրդային երկրներին։

Նամակում նաեւ կոչ է արվում լավ նախապատրաստվել «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, որը Բուդապեշտում տեղի կունենա մայիսի 26-ին։