Թուրքիայի պետնախարար, Եվրամիության հետ բանակցությունների գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե, նայելով Եվրոպայի դժվար կացությանը, նոր կարգախոս է հայտնաբերել։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ British Council-ի, Թուրքիայում Եվրամիության պատվիրակության եւ Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV)-ի կողմից համատեղ կազմակերպած ճաշկերույթի ժամանակ Էգեմեն Բաղըշը նշել է, թե տեսնելով, թե Եվրամիությունը ինչպիսի դժվար ժամանակաշրջան է մտել՝ հավելել է. «Եվրոպա, պինդ մնա, Թուրքիան կգա եւ քեզ կփրկի»:





























