Ինդոնեզիայում լաստանավ է խորտակվել: Միջադեպի արդյունքում 5 մարդ զոհվել է, 17-ը համարվում են անհետ կորած: 44 ուղեւորի հաջողվել է փրկվել:

Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, նավը խորտակվել է Արեւելյան Նուսա-Տենգգարա նահանգում՝ վատ եղանակի պատճառով: