Եկատերբուրգում կայացել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն ու ներդրողն է: Նրա խոսքով, նիստի արդյունքները մեծ կարեւորություն ունեն երկու երկրների տնտեսությունների համար: Վարչապետը նկատել է, թե քննարկվող հարցերի շրջանակը պարունակել է էներգետիկայի, առեւտրատնտեսական հարաբեությունների, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության եւ մշակույթի հարցերը:

«Մենք գոհ ենք արված աշխատանքից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: