Ռուսաստանի համար Հայաստանի, որպես ռազմավարական գործընկերոջ, հետ հարաբերությունները գերակա են կովկասյան տարածաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը՝ բացելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր հարաբերությունների զարգացման հուսալի, թափանցիկ եւ արդյունավետ իրավական բազա ստեղծենք»,- նկատել է Լեւիտինը: Նրա խոսքով, չնայած ճգնաժամի բացասական միտումներին՝ Ռուսաստանը մնումէ  Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողներից մեկը: «Մեր հանդիպումը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության դինամիկ զարգացման պայմաններում»,- արձանագրել է նա: Լեւիտինի խոսքով, ընթացիկ տարվա 8 ամիսների ըթնացքում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 497,5 միլիոն դոլար, որը 16,3 տոկոսով ավելին է քան նախորդ տարի: