Հաիթիում խոլերայի բռկման արդյունքում զոհերի թիվը հասել է 200-ի: Վերջին տվյալներով, վարակված են ավելի քան 2,5 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաճարակը նոր թափ է հավաքում: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ այդ թվերը կարող են աճել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ընթացիկ տարվա հունվարին Հաիթիում հզոր երկրաշարժ է եղել: Զոհվել էր մոտ 250 հազար մարդ, ավելի քան 1,2 միլիոնը մանցել էին առանց տանիքի: Այդ հանգամանքը իր հերթին նպաստում է վարակիչ հիվանդությունների տարածմանը, քանի որ մարդիկ ապրում են ճամբարներում՝ հակասանիտարական պայմաններում: