Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 32 դեպք:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 534 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























