Այսօր` հոկտեմբերի 23-ին Դաղստանի Կիզիլյուրտի շրջանում ոչնչացվել է 2 գրոհային, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ինտերֆաքսի» տվյալներով, հոկտեմբերի 23-ի առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները շրջայց են կազմակերպել Կոմսոմոլսկոյի գյուղում, որի ընթացքում գրոհայինների հետ փոխհրաձգություն է սկսվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», գրոհայինները երկուսն են եղել: Նրանց շրջափակել են տներից մեկում: Ոստիկանության 2 աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի տվյալներով, երբ ոստիկաններից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել, նրա մոտ է վազել եղբայրը, ով նույնպես վիրավորվել է: