Այսօր` հոկտեմբերի 23-ի առավոտյան Աֆղանստանի Գերատ շրջանում ահաբեկիչները հարձակում են գործել ՄԱԿ-ի առաքելության շենքի վրա:
Ինչպես հաղորդում է RBC-ն` հղում անելով Associated Press-ին, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն մեքենայի հետ միասին, հենց ՄԱԿ-ի առաքելության շենքի դիմաց: Դրանից հետո շենք է ներխուժել ահաբեկիչների խումբը, ովքեր կարողացել են շենք մտնել ոստիկանի եւ կանացի հագուստներ հագած: Շենք մտած ահաբեկիչների թիվն անհայտ է, այս պահին դաժան մարտեր են ընթանում:
Աֆղանական լրատվամիջոցների տվյալներով, ՄԱԿ-ի շենքում որոտացել է առնվազն 4 պայթյուն, գրում է GZT.ru-ն:
Տուժածների ու ավերածությունների աստիճանի մասին ոչինչ չի հաղորդվում:





























