Իրանում ծանր ջրի պաշարների ծավալը 130․1 տոննա է, ինչը մի քիչ է գերազանցում 130 տոննա սահմանը, որը որոշվել է վեց համաշխարհային տերությունների հետ միջուկային համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը, որի կրկնօրինակը հայտնվել է BBC–ի տրամադրության տակ։
Այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել սահմանի գերազանցման կապակցությամբ, Իրանի իշխանություները նոյեմբերի 8-ին գործակալությանը նամակ են ուղարկել, որտեղ հայտնել են, որ մտադիր են Իրանից դուրս բերել հինգ տոննա ծանր ջուր։ ՄԱԳԱՏԷ-ն խոստանում է ստուգել այդ ծրագրերի իրականացումը։ Միեւնույն ժամանակ գործակալության զեկույցում նշվում է, որ Իրանը 3․67 տոկոս թույլատրելի մակարդակից վեր չի հարստացրել ուրանը ու չի գերազանցել ուրանի հարստացման համար ցենտրիֆուգերի թույլատրելի քանակը, այսինքն պահպանել է գործարքի մյուս կետերը։




























