Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Գյումրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի հիմքը դնելու արարողությանը:
Կենտրոնը կառուցվում է Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի, Շիրակի մարզային հիվանդանոցի եւ «Սամարիտեր» հիվանդանոցի օպտիմալացման ծրագրի համաձայն: Նոր երեք հարկանի շենքի կառուցումը կացվարտվի 2012-ին, որի տեխնիկական հագեցվածության արժեքը կազմել է 11 մլն դոլար: Այն ունենալու է ընդհանուր թերապեւտիկ եւ վիրաբուժական բաժիններ եւ 200 մահճակալ:
Ամենակարեւորն այն է, որ բժշկական կենտրոնների օօպտիմալացման արդյունքում բոլոր երեք հիվանդանոցների աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը:





























