Իրանը մտադիր է ստեղծել իր առանձին իրանական ինտերնետը: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ «համաիրանական ցանցը» պատրաստ կլինի շահագործման, իսկ տվյալ պահին այն միայն մասմաբ է աշխատում: Իրանի հոգեւոր առաջնորդները որոշել են, որ ինտերնետը ծայրահեղ վատ է երկրի բարոյական հասարակության համար, ուստի պետք է ստեղծել սեփականը՝ ճիշտը, իսլամականը:
ԻԻՀ հոգեւոր առաջնորդների խոսքով, Ահռելի լոկալ ցանցը պետք է ամբողջությամբ կտրված լինի World Wide Web-ից: ՄԻեւնույն ժամանակ տեղեկատվության փոխանցմամբ արագությունը պետք է ավելի արագ լինի:
Սկզբնապես նախատեսվում էր նախագծի համար հատկացնել 1 միլիարդ դոլար, սակայն խորհրդարանը չէր գնահատել նախագիծն ու գումար չէր հատկացրել: Չնայած դրան՝ կառավարությունը մինչեւ 2009թ. 560 միլիոն դոլար է ծախսել իր ցանցի համար:
Նշենք, որ ցանցի Բետա-վարկածներն արդեն օգտագործվում են Կում եւ Քերման նահանգներում:




























