Facebook սոցիալական ցանցը սահմանափակել է բանկերի եւ ֆինանսական ընկերությունների համար օգտատերերի անձնական տվյալների հասանելիությունը, որոնք կարող են օգտագործվել վերջիններիս վճարունակությունը պարզելու համար, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Թերթը հայտնում է, որ այդ միջոցները կարող են ձեռնարկվել նաեւ «ՎԿոնտակտե» եւ «Մոր Միր» կայքերում: Ֆինանսական ընկերությունները բացասական են գնահատել այդ քայլերը:
Facebook-ն արդեն արգելափակել է բրիտանական Admiral ապահովագրական ընկերության պրոֆիլն այն բանի համար, որ վերջինս տվյալներ էր հավաքում այն օգտատերերի մասին, որոնք կարող են լինել իր պոտենցիալ հաճախորդները:
Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները նույնպես սոցցանցին են պատկանում, ուստի այն դիտավորյալ է սահմանափակում այդ տեղեկության հասանելիությունը, որպեսզի ապագայում, հավանաբար, դրա համար առանձին վճար սահմանի, ասել է թերթի աղբյուրը:


























